Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը «հայկական զինված կազմավորումների նկատմամբ»


Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում քննարկվել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում։

«Համապատասխան հանձնարարականներ են տրվել ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում հայկական ապօրինի զինված խմբավորումների գործունեության մշտադիտարկումն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ -ի հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ նախարար Հասանովը «բարձր է գնահատել» անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումները Հայաստանի դեմ, ինչպես նաև հայտարարել է, որ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները «նպաստում են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը»։

XS
SM
MD
LG