Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ


Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։

Երևանում Եվրամիության պաշտոնյային երեկ ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտգործնախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։

XS
SM
MD
LG