Մատչելիության հղումներ

Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարին


Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը, արխիվ
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը, արխիվ

Ադրբեջանական պատվիրակությունը դեկտեմբերի 7-ին ևս հանդիպել է Արցախում տեղակայած ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ պնդելով բնական պաշարների շահագործման անթույլատրելիությունը Արցախի երկու հանքավայրում։

Ադրբեջանի պատվիրակությունում ընդգրկված էին էկոնոմիկայի, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև AzerGold փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ։

Քննարկվել են ոսկու, պղնձի ու մոլիբդենի հանքերում մոնիթորինգ անցկացնելու, գույքագրելու, կադաստրային գրանցում կազմակերպելու, շրջակա միջավայրին պոտենցիալ վնասներ պատճառելու ռիսկերը գնահատելու հարցերը։

Հանդիպումը կայացել է Խոջալուում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարական կետում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է «կառուցողական ոգով»։ Հանքավայրերի շահագործման հետ կապված հարցերով շփումները շարունակվելու են։

XS
SM
MD
LG