Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ


Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածի հայկական մարտական դիրքում այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, հավելում է ռազմակական գերատեսչությունը:

Ադրբեջանական կողմը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Երեկ երեկոյան էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակների և նռնականետի գործադրմամբ արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է ՊԲ երկու զինծառայող։

XS
SM
MD
LG