Մատչելիության հղումներ

Պեսկով. «Կրեմլը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել հայ - ադրբեջանական կարգավորման համար»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է և հետագայում էլ ամեն բան կանի հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար:

Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հարթակ կտրամադրի այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը հրաժարվել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, քանի որ դրան Հայաստանի վարչապետի առաջարկով պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև անընդհատ ընդգծում է իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում երկու երկրներին օգնելու պատրաստականությունը», - հայտարարել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կա հայ - ադրբեջանական հանդիպում ռուսաստանյան հարթակում կազմակերպելու մտադրություն, Կրեմլի խոսնակն ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG