Մատչելիության հղումներ

Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 31-ը հոկտեմբերի, 2022թ.

Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այո, [հանդիպումը] նախատեսված է, իհարկե», - պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը կհանդիպի՞ Փաշինյանին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում, ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հավաքը կայանալու է Հայաստանի մայրաքաղաքում՝ նոյեմբերի 23-ին։ 44-օրյա պատերազմից հետո սա կլինի Պուտինի առաջին այցը Հայաստան, բայց՝ ՀԱՊԿ նիստի շրջանակում։

Մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Ռուսաստանի նախագահի հնարավոր պետական այցի մասին։

XS
SM
MD
LG