Մատչելիության հղումներ

9 զոհ Սախալինում տեղի ունեցած պայթյունի հետևանքով


Տիմովսկոյե բնակավայրում գտնվող բազմաբնակարան շենքում պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, 19-ը նոյեմբերի, 2022թ․
Տիմովսկոյե բնակավայրում գտնվող բազմաբնակարան շենքում պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, 19-ը նոյեմբերի, 2022թ․

9 մարդ է զոհվել Ռուսաստանի արևելքում՝ Սախալին կղզում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ռուսաստանի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է Տիմովսկոյե բնակավայրում գտնվող բազմաբնակարան շենքում։

Նախնական վարկածի համաձայն, պայթյունի պատճառը գազի արտահոսքն էր։

Սախալինի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի խոսքով՝ զոհերից չորսը երեխաներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG