Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն «այս փուլում» կարծում է՝ Լեհաստանում ընկած հրթիռն արձակել էին ուկրաինական զորքերը


Լեհաստան - Լրատվամիջոցների ներկայացուցիչները դեպքի վայրի մերձակայքում, 16-ը նոյեմբերի, 2022թ.
Լեհաստան - Լրատվամիջոցների ներկայացուցիչները դեպքի վայրի մերձակայքում, 16-ը նոյեմբերի, 2022թ.

Այս փուլում Միացյալ Նահանգները կարծում է, որ հրթիռը, որը, ըստ Վարշավայի, ընկել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող լեհական բնակավայրի տարածքում, արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, որոնք փորձել են խոցել ռուսական հրթիռ, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Ամերիկացի երեք պաշտոնյաներ ասել են, որ նախնական գնահատականներով՝ հրթիռը արձակվել է ուկրաինական ուժերի կողմից ռուսական հրթիռի ուղղությամբ», - հայտնում է AP-ն։

Նշվում է, որ գործակալության զրուցակիցները անանունության պայմանով են հայտնել այս տեղեկությունը, «քանի որ թույլտվություն չունեն հրապարակայնորեն քննարկելու այդ հարցը»։

Պաշտոնական Վարշավան էլ հաղորդում է, որ հրթիռը ռուսական արտադրության էր։

Երեկ երեկոյան Լեհաստանի տարածքում հրթիռի պայթյունից երկու մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG