Մատչելիության հղումներ

Ստամբուլի պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի


Թուրքիա - Ոստիկանները դեպքի վայրում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.
Թուրքիա - Ոստիկանները դեպքի վայրում, Ստամբուլ, 13-ը նոյեմբերի, 2022թ.

Ստամբուլի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ենթադրաբար փողոցում տեղադրել էր ռումբը, հայտնել է Սոյլուն։ Ըստ նրա՝ ձերբակալվածը հարցաքննվում է։

Սոյլուի փոխանցմամբ՝ հետաքննությունն ունի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ահաբեկչության հետքերը տանում են դեպի Սիրիա, և դրանում ներգրավված են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կալանավորվել է ավելի քան 20 մարդ, ովքեր կարող էին ներգրավված լինել հարձակման մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է երեկ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG