Մատչելիության հղումներ

Փհենյանը կրկին հրթիռներ է արձակել՝ լարելով իրավիճակը Կորեական թերակղզում


Հյուսիսային Կորեան շաբաթ առավոտյան չորս բալիստիկ հրթիռ է արձակել ծովափնյան արևմտյան ուղղությամբ։ Հարավկորեական զինվորականները հայտնում են, որ փոքր հեռահարության հրթիռները 20 կմ բարձրության վրա անցել են մոտավորապես 130 կիլոմետր։

Այս շաբաթվա ընթացքում Փհենյանը մի ամբողջ շարք հրթիռների արձակումներ է իրականացրել։ Փհենյանի գործողությունները դատապարտել են Սեուլը, Տոկիոն, Վաշինգտոնը։

Նախօրեին Հարավային Կորեան հայտնել էր, որ կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի ինքնաթիռների՝ սահմանի մոտ կատարվող թռիչքների։

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ն պլանավորում է B-16 ռմբակոծիչների ներգրավում համատեղ անցկացվող ռազմաօդային զորավարժություններում։ Վերջին անգամ այդ կարգի ռմբակոծիչները երկու երկրների համատեղ զորավարժություններին մասնակցել էին 2017 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG