Մատչելիության հղումներ

Նյու Դելիում օդի աղտոտվածության հետևանքով փակում են դպրոցները


Օդի աղտոտվածությունը Հնդկաստանում, 4 -ը նոյեմբերի, 2022թ.
Օդի աղտոտվածությունը Հնդկաստանում, 4 -ը նոյեմբերի, 2022թ.

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում վաղվանից կփակվեն բոլոր տարրական դպրոցները:

Տեղական կառավարությունն այդ որոշումն է ընդունել օդի աղտոտվածության չափազանց բարձր աստիճանի կապակցությամբ:

Նյու Դելիի քաղաքային կառավարության ավագ նախարար Արվինդ Կեջրիվալն ասել է, որ կընդունվեն նաև ճանապարհային երթևեկությունը սահմանափակելու խիստ միջոցներ:

Տարրական դասարանների աշակերտների ծնողները մտահոգություն են հայտնել օդի աղտոտվածության վերաբերյալ, ասելով, թե երեխաների մոտ շնչառական խնդիրներ, քթի և աչքերի բորբոքումներ են նկատվում:

Նյու Դելին օդի որակի առումով համարվում է աշխարհում ամենաաղտոտված քաղաքներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG