Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան 107-ական ռազմագերիների են փոխանակել


Ուկրաինացի ազատված ռազմագերին համբուրում է հայրենի հողը, 3-ը նոյեմբերի, 2022թ.

Ռուսաստանը և Ուկրաինան երեկ հերթական անգամ ռազմագերիների փոխանակում են կատարել: Կողմերը միմյանց են փոխանցել 107-ական ռազմագերիների:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսաստանցի 107 ազատված գերիները կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ «նրանք կստանան անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն»:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն ասել է, որ 107 ազատված ուկրաինացի ռազմագերիների թվում են Մարիուպոլում «Ազովստալի» գործարանի համալիրի տարածքում կռված զինծառայողները:

XS
SM
MD
LG