Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիևի հետ


Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Էրդողանը հստակ պատասխան չի տվել:

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։

Մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման բանակցություններ են սկսել առանց նախապայմանների։ Չնայած դրան, Անկարան շարունակում է Հայաստանի հետ հաշտեցումը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ և հրապարակավ աջակցել Բաքվին, նաև Հայաստանի դեմ վերջին հարձակումից հետո։

Այս գագաթնաժողովի շրջանակներում մի քանի ժամից Հայաստանի վարչապետն առաջին պաշտոնական հանդիպում կունենա Թուրքիայի նախագահի հետ։ Մինչ այդ բանակցությունները, սակայն, հրապարակվել են տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ երևում է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները արդեն նստել են մեկ սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական միջավայրում։ Մեկ այլ տեսանյութում էլ երևում է՝ ինչպես են զրուցում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունգարիայի ու Ֆրանսիայի ղեկավարները։ Այս զրույցներից պաշտոնական տեղեկություն, սակայն, դեռ չի հաղորդվել։

XS
SM
MD
LG