Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հոկտեմբերի 9-ին կմեկնի Մոսկվա


Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 9-ին եռօրյա այցով կմեկնի Մոսկվա:

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն», - ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ` ասված է Ալեն Սիմոնյանին ուղղված հրավերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG