Մատչելիության հղումներ

Բաքուն սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը․ ԱԽ քարտուղար


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաներին, դեսպաններին, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։

Շեշտելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը՝ Գրիգորյանն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից է Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG