Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 775 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին


Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ուկրաինային 775 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ է տրամադրելու՝ օգնելու վերականգնել տարածքները և հակահարձակում իրականացնել ռուսական ուժերի դեմ:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ փաթեթը կներառի 15 Scan Eagle հսկողության անօդաչու թռչող սարք, 40 ականակայուն, ականազազերծող մեքենաներ և 2000 զրահատեխնիկա։

Օգնության փաթեթը ներառում է նաև 1500 հակատանկային հրթիռ, 1000 Javelin հրթիռ:

Այսպիսով Ուկրաինային ուղարկված ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կհասնի 10,6 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG