Մատչելիության հղումներ

Հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայողը․ ՀՀ ՊՆ


Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ), հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ զորակցություն հայտնում Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Անցած շաբաթավերջին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր ևս մեկ դեպքի մասին․ քնած ժամանակ հանկարծամահ էր եղել ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը: Այս դեպքով ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG