Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ


Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ hամատեղ աշխատում են «դեէսկալացիա ապահովելու և բաց հաղորդակցության ուղիներ պահելու համար»:

«Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ էական է շարունակել երկխոսությունը և կոնկրետ առաջընթաց գրանցել օրակարգի բոլոր կետերում», - գրել է Շառլ Միշելը։

Արցախում իրավիճակը լարված է շաբաթասկզբից։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: երեկ՝ օգոստոսի 5-ին Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ժամը 09:00-ի դրությամբ շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG