Մատչելիության հղումներ

Պորտուգալիայում շոգից մահացել է ավելի քան հազար մարդ


Հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, Ֆրանսիա:
Հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, Ֆրանսիա:

Եվրոպայում շոգ եղանակը մեծ դժվարություններ է առաջացրել: Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում անտառային հրդեհներ են բռնկվել: Պորտուգալիայում վերջին ժամանակաշրջանում շոգից մահացել է ավելի քան հազար բնակիչ:

Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններում հրշեջները փորձում են մարել անցած երեք տասնամյակում մոլեգնող ամենաընդարձակ հրդեհները: Միտումնավոր հրկիզման կասկածանքով ձերբակալվել է մեկ մարդ: Բորդոյի շրջանից տարհանվել է ավելի քան 30 հազար բնակիչ:

Հունաստանում հրդեհները մոտեցել են մայրաքաղաք Աթենքի արվարձաններին: Կրակը տներ է ոչնչացրել նաև Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մոտ գնտնվող Վենինգտոնի գյուղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG