Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են դիրքեր գնդակոծելու համար


Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, թե հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը Հայաստանի զինված ուժերին, մասնավորապես, մեղադրել է հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից 04:50-ը, Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից Ադրբեջանի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի դիրքերի ուղղությամբ գնդակոծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG