Մատչելիության հղումներ

Ըստ թուրքական թերթի՝ Թուրքիա - Հայաստան սահմանն ականազերծվում է


Հայ - թուրքական սահմանը, արխիվ
Հայ - թուրքական սահմանը, արխիվ

Թուրքական GazeteKars թերթի տվյալներով՝ հայ - թուրքական սահմանն ականազերծվում է:

«Թուրքիայի և Հայաստանի սահմանին ականազերծման աշխատանքներ են մեկնարկել։ Դրանք իրականացնում է իսրայելական ընկերություն», - գրում է թերթը՝ նշելով, որ աշխատանքները մեկնարկել են 20 օր առաջ Կարսի շրջանում:

Երկու օր առաջ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Երևանն ու Անկարան նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։

XS
SM
MD
LG