Մատչելիության հղումներ

Ճապոնիան վերջին հրաժեշտն է տալիս Սինձո Աբեին


Ճապոնիան վերջին հրաժեշտն է տալիս նախկին վարչապետ Սինձո Աբեին։ Տոկիոյում այսօր մեկնարկել է նախորդ շաբաթ Նառա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանված նախկին վարչապետի հուղարկավորության արարողությունը։

Աբեի մարմինը տեղափոխող շարասյունն անցել է Տոկիոյի կենտրոնում գտնվող այն բոլոր վայրերով, որոնք կարևոր նշանակություն են ունեցել գործչի քաղաքական կարիերայի ընթացքում՝ վարչապետի գրասենյակ, խորհրդարան, կառավարական Նագատաչո թաղամաս։

Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելով սպանված նախկին վարչապետին։

Սինձո Աբեն ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր, նա այդ պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2006-2007 և 2012-2020 թվականներին։

XS
SM
MD
LG