Մատչելիության հղումներ

Արամ Թորոսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ Արամ Թորոսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար:

29-ամյա Թորոսյանը եղել է Մատենադարանի կայքէջի խմբագիրն ու Մատենադարանի հանրային կապերի համակարգողը, ապա 2018-ին նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մեկ տարի անց՝ նույն կենտրոնի տնօրեն։

Նա պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով: Թորոսյանն անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Շուշան Ստեփանյանը ՊՆ խոսնակի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերին։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մոտ 8 ամիս։ Ստեփանյանի պաշտոնանկությունից հետո ՊՆ նոր խոսնակ պաշտոնապես չնշանակվեց։ 2016-ի նոյեմբերից նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ղեկավարում է Գևորգ Ալթունյանը։ Նա նախկինում զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG