Մատչելիության հղումներ

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը


Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք հանդիպել էին Մոսկվայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG