Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության՝ առավոտյան տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր Հայաստանի տարածքից ադրբեջանական դիրքերի ինտենսիվ գնդակոծության և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների «համարժեք պատասխան միջոցառումների» մասին։

Վերջին շրջանում պարբերաբար ադրբեջանական կողմը նման հաղորդագրություններ է տարածում, որոնք հայկական կողմը հերքում է:

XS
SM
MD
LG