Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ պայմանագրային զինծառայողներ. կա մեկ զոհ


Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ՝ դեռևս անհայտ հանգամանքներում։

Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ ստացած վնասվածքներից 1981 թվականին ծնված Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG