Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում


Հոսեյն Թաեբին, արխիվ
Հոսեյն Թաեբին, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հինգշաբթի օրը հայտարարել է կառույցի հետախուզության ղեկավար Հոսեյն Թաեբիի պաշտոնանկության մասին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 12 տարի։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ պաշտոնում Թաեբիին կփոխարինի գեներալ Մոհամմադ Քազեմին։

Իրանի ամենաազդեցիկ այս կառույցում կադրային փոփոխությունը հաջորդում է գվարդիայի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների սպանություններին, որոնց համար Թեհրանը մեղադրում է Արևմուտքին և Իսրայելին:

Անցած ամիս հաղորդվել էր գնդապետ Սայադ Խոդայիի սպանության մասին. ըստ պաշտոնական աղբյուրների՝ 50-ամյա Խոդային սպանվել էր Թեհրանում գտնվող իր տան մոտ՝ անհայտ անձանց կրակոցների հետևանքով։ Այդ միջադեպից շաբաթներ առաջ էլ գնդապետ Ալի Էսմայիլզադեն՝ էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման արտաքին գործողությունների ստորաբաժանման հրամանատարը, մահացել է «իր տանը դժբախտ պատահարի հետևանքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG