Մատչելիության հղումներ

Երևանում է ժողովրդավարության, և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը


ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄըքԴոնալդ, արխիվ
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄըքԴոնալդ, արխիվ

Հայաստանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄըքԴոնալդը:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ՄըքԴոնալդը ժամանել է երեկ և հանդիպումներ է ունենում պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։

Փոխպետքարտուղարի այցն ավարտվում է այսօր:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG