Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի փոխգործակցությունը տարածաշրջանի կայունության գրավականն է․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ադրբեջանցի պաշտոնակցին։

«Անկեղծորեն հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերը, օրինակելի համերաշխությունը և անխախտ եղբայրությունը կշարունակեն մնալ մեր տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և կայունության հիմնական գրավականը», - ասվում է Էրդողանի ուղերձում, որը հրապարակված է Ադրբեջանի նախագահի կայքէջում։

«Գոհունակություն եմ զգում, որ մենք ամրապնդել ենք մեր հարաբերությունները, որոնք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», - շեշտել է Թուրքիայի առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG