Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նոր մզկիթներ է կառուցում Հադրութում, Շուշիում, Մատաղիսում


Շուշիի համայնապատկեր, արխիվ
Շուշիի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի փոխնախագահ Գյունդյուզ Իսմայիլովը հայտարարել է, որ կառավարությունը նոր մզկիթներ է կառուցում Հադրութում, Շուշիում, Մատաղիսում։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Աղդամում, Զանգիլանում գտնվող մի քանի մզկիթներ էլ վերականգնվում են։

Ամիսներ ի վեր հայկական կողմն ահազանգում է պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակության ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին՝ պնդելով, որ «վերանորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական եկեղեցիներն ու կոթողները:

XS
SM
MD
LG