Մատչելիության հղումներ

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

Նախագահ Իլհամ Ալիևը ևս հրամանագիր է ստորագրել սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին։

Ըստ Ադրբեջանի նախագահականի` հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։

Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

Ավելի քան 5 ժամ շարունակված բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը անցկացնել, համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերի միջև՝ Ադրբեջանի տարածքով։ Թե ինչ են ենթադրում այդ սկզբունքները, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն դեռ չեն հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG