Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը


ԵԱՀԿ-ն ողջունել է երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։

«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայման է», - Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ն ներկայումս առաջնորդող Լեհաստանի նախագահությունը, հավելելով. «Մենք շարունակում ենք մնալ պատրաստակամ` աջակցել ջանքերին՝ երաշխավորելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»։

Ավելի քան 5 ժամ շարունակված բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը անցկացնել, համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերի միջև՝ Ադրբեջանի տարածքով։ Թե ինչ են ենթադրում այդ սկզբունքները, ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն դեռ չեն հստակեցրել։

XS
SM
MD
LG