Մատչելիության հղումներ

Հունիսից Երևան-Անթալիա-Երևան թռիչքներ կիրականացվեն


Հայկական և թուրքական երկու ավիաընկերություններ շաբաթական երկու անգամ Երևան - Անթալիա, Անթալիա - Երևան չվերթներ կիրականացնեն։

Հայկական FLY ONE Armenia-ն հայտնում է, որ դեպի Անթալիա թռիչքները կսկսեն հունիսի 14-ից, իսկ թուրքական «Պեգասուսը»՝ հունիսի 2-ից։

Հայ-թուրքական բանակցությունների շրջանակում Երևանն ու Անկարան ավելի վաղ վերսկսել էին Երևան - Ստումբուլ - Երևան թռիչքները, որոնք իրականացնում են նույն ավիաընկերությունները։ Հայ - թուրքական բանակցությունների ամենաշոշափելի արդյունքն այս պահին երկկողմ թռիչքների վերագործարկումն է։

Երևանի և Անկարայի բանագնացները արդեն երեք հանդիպում են ունեցել՝ ամեն անգամ վերահաստատելով, որ կշարունակեն երկխոսությունը առանց նախապայմանների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG