Մատչելիության հղումներ

Ալիև․ «Այսօր Ղարաբաղում և Զանգեզուրում ծածանվում է Ադրբեջանի դրոշը»


Ալիևը Շուշիում, 22-ը ապրիլի, 2022թ․
Ալիևը Շուշիում, 22-ը ապրիլի, 2022թ․

«Այսօր Ղարաբաղում և Զանգեզուրում ծածանվում է Ադրբեջանի դրոշը», - Շուշի կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը Շուշի էր ժամանել իր հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևը ծննդյան 99-ամյակի օրը։

«Իմ հայրը, ցավոք սրտի, չտեսավ այս օրը», - հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դեռ 2003 թվականին էր երդվել՝ շարունակել Հեյդար Ալիևը գործն ու վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ես երջանիկ մարդ եմ, քանի որ չդրժեցի իմ խոստումը և Ղարաբաղն այսօր ազատ է», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG