Մատչելիության հղումներ

Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդաակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

Ներկայացվել են զեկույցներ, նախանշվել են առաջիկա ծրագրերը։ Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG