Մատչելիության հղումներ

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ավիաբազա, համոզվել, որ Սու-30ՍՄ-ները տեղում են


Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այսօր այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նրանց համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել Սու-30ՍՄ (Су-30СМ) ինքնաթիռները: Ռազմական կցորդները, ըստ հաղորդագրության, նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 Սու-30 ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:

Օրերս Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական "Haber Global" հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրներին, հայտնել էր, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով, ինչը թե՛ ՀՀ ՊՆ-ն, թե՛ Հայաստանի վարչապետը հերքել են:

XS
SM
MD
LG