Մատչելիության հղումներ

Նախկին գերիներից մի սպա կալանավորվեց


Երեք մեղադրյալների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է՝ դատարանը բավարարել է նրա կալանքի միջնորդությունը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց սպայի պաշտպան Լևոն Վարդապետյանը:

Շաբաթ օրը Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու համար։

Երեկ դատարանը մերժել է նախկին գերիներից Նարեկ Երիմյանին կալանավորելու միջնորդությունը։

Մյուս երեք մեղադրյալների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG