Մատչելիության հղումներ

Արցախի բնակիչ Նորայր Միրզոյանը գտնվում է բուժհիմնարկում, նա կալանավորված կամ ձերբակալված չէ․ Արցախի ՄԻՊ


Արցախի բնակիչ Նորայր Միրզոյանը, գտնվում է բուժհիմնարկում՝ բժիշկների հսկողության տակ, նա կալանավորված կամ ձերբակալված չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան է այցելել Միրզոյանին և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Շաբաթ օրը Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ մի քաղաքացի պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով մոտ 2 ժամ փակ է եղել Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը։ Նռնակ նետած Արցախի 46-ամյա քաղաքացի Նորայր Միրզոյանը տեղափոխվել էր ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայան, այնուհետև փոխանցվել Արցախի իրավապահներին։

Պաշտոնական Բաքուն հարղորդել է, թե միջադեպի հետևանքով ադրբեջանական երեք զինծառայող է վիրավորվել, և որ քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման» մեղադրանքով:

XS
SM
MD
LG