Մատչելիության հղումներ

Ռազմական հեղաշրջում Սուդանում


Սուդան - Հեղաշրջման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել, 25-ը հոկտեմբերի, 2021թ․

Աֆրիկայի խոշորագույն պետություններից մեկում` Սուդանում, անցած գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ AP գործակալության տվյալներով՝ զինվորականները ձերբակալել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կառավարության անդամների մի մասին։

BBC-ի տեղեկություներով՝ ձերբակալվածների թվում է նաև երկրի վարչապետ Աբդալա Համդոկը, որը հրաժարվել է աջակցել զինվորականների գործողություններին, ինչից հետո տեղափոխվել է անհայտ ուղղությամբ։ Դեռևս չճշտված մի շարք տեղեկությունների համաձայն՝ նա տնային կալանքի տակ է։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Սուդանի զինված ուժերի ստորաբաժանումները վաղ առավոտյան գրոհել են նաև Պետական հեռուստաընկերության շենքը՝ ձերբակալելով այդ պահին այնտեղ գտնվող բոլոր աշխատակիցներին։ Բանակը նաև վերահսկողություն է սահմանել մայրաքաղաքի բոլոր կարևորագույն ռազմավարական օբյեկտների նկատմամբ։

Հեղաշրջման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել երկրի օրինական իշխանությունը։

2019 թվականին Սուդանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկիրը կառավարում էր զինվորականներից և քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շրջանում, սակայն, տեղական աղբյուրների փոխանցմամբ, խորհրդի քաղաքացիական և բանակային հատվածների միջև հարաբերությունները զգալիորեն սրվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG