Մատչելիության հղումներ

Ժամը 11-ի դրությամբ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Տաթևում, ամենաքիչը` Գյումրիում


Ժամը 11-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 3.92 տոկոսը (4296 հոգի):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 8.43 տոկոս (1549), Գորիսում` 9.63 (1993), Տաթևում` 14.71 (614), Տեղում` 11.26 (438), Մեղրիում` 14.64 (1255):

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG