Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուշանբե


Վարչապետը երեկ ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և փոխարտգործնախարար Ֆարխոդ Սալիմը։

Վարչապետն այսօր Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, իսկ վաղը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

XS
SM
MD
LG