Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Եվգենի Զինիչևի զոհվելու կապակցությամբ


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, ախիվ, Նորիլսկ, 7 սեպտեմբերի, 2021թ.
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, ախիվ, Նորիլսկ, 7 սեպտեմբերի, 2021թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի զոհվելու կապակցությամբ:

«Խորապես տխրեցի, տեղեկանալով, որ ծառայողական պարտքը կատարելիս ողբերգական մահով զոհվել է ԱԻն ղեկավար Եբգենի Զինիչևը: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է Պուտինին հասցեագրված Փաշինյանի նամակում:

Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը զոհվել է Նորիլսկում տեղի ունեցած ուսումնական վարժանքների ընթացքում՝ ծառայողական պարտքը կատարելիս:

Զինիչևը 55 տարեկան էր: Նա 2018-ի մայիսին է նշանակվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար:

Նախագահ Պուտինն այսօր ստորագրել է Զինիչևին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու հրամանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG