Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլին


Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումներից, արխիվ
Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումներից, արխիվ

Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։

Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։ Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության է՛լ ավելի ամրապնդման գործում»։

Վրաստանի ղեկավարը խաղաղություն և բարօրություն է մաղթում եղբայրական հայ ժողովրդին:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց օգոստոսի 2-ին. ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում [...] խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

Օգոստոսի 2-ին կայացավ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը:

XS
SM
MD
LG