Մատչելիության հղումներ

Նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա. Պեսկով


Նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մինչ նրա կողմից այդ լուրի հաստատելը, մամուլը գրել էր, որ Ալիևը Մոսկվա է այցելելու հուլիսի 20-ին։

Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

XS
SM
MD
LG