Մատչելիության հղումներ

Արգենտինայի հավաքականը նվաճել է Ամերիկայի գավաթը


Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը շաբաթ երեկոյան Ռիո Դե Ժանեյրոյում կայացած եզրափակիչ խաղում 1-0 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի հանդեպ՝ նվաճելով Ամերիկայի գավաթը։ Դաշտի տերերի հետ խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

Սա Արգենտինայի հավաքականի առաջին խոշոր հաջողությունն է միջազգային մրցաշարերում վերջին 28 տարիների ընթացքում։ Վերջին անգամ արգենտինական ընտրանին Ամերիկայի գավաթի հաղթող էր ճանաչվել 1993 թվականին։ Թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար այս հաղթանակը առաջին մեծ հաջողությունն է հավաքականի կազմում հանդես գալու ողջ ընթացքում։

«Բարսելոնայի» ավագն Արգենտինայի հավաքականի կազմում մինչ օրս միայն մեկ տիտղոս է նվաճել՝ դառնալով 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիադայի հաղթողը։ Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում, սակայն, պայքարում էին ոչ թե ազգային, այլ երիտասարդական հավաքականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG