Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկատվությունը


Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը:

Այսօր ավելի վաղ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն հուլիսի 9-ին, ժամը 21-ի սահմաններում «Հայաստանի ԶՈՒ Ճամբարակի շրջանում տեղակայված ստորաբաժանումները հրաձգային զենքից գնդակոծել են Գեդաբեկի շրջանի Զամանլի գյուղի մերձակայքում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը»։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG