Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններից հայտնաբերվել է պատերազմի ևս երկու մասնակցի աճյուն


Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս երկու՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1598 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG