Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով, բուժվածներինը՝ 53-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով՝ հասնելով 225 հազար 801-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 53-ով և հասել 217 հազար 303-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 86 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 215 հազար 373-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 531-ի, ևս 1101 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 866 մարդ։


XS
SM
MD
LG