Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Համաձայն հաղորդագրության, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։