Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով, համաձայն հաղորդագրության, Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG